Վարել խելացիորեն, խնայել վառելիք։

Արդյունավետության բարելավում մեքենավարման ոճի շնորհիվ։

Մեքենավարման ձեր անհատական ոճով կարող են էապես կրճատվել Ձեր ավտոմեքենայի վառելիքի ծախսը և դրանով պայմանավորված՝ շրջակա միջավայրի ծանրաբեռնումը։

Ահա մի քանի խորհուրդներ վառելիքի խնայողությամբ մեքենավարման համար.

  • Վարեք մեքենան կանխատեսելով և հնարավորության դեպքում խուսափեք կտրուկ արագացումից և արգելակելուց։ Ի դեպ, դրա շնորհիվ կարելի է նաև կանխել խցանումների առաջացումը։
  • Խուսափեք նաև սառը վիճակում շարժիչի գործարկումից և կարճ ուղևորություններից, քանի որ ընթացքի սկզբում շարժիչն ամենաշատն է վառելիք ծախսում։
  • Փոխանցումը արագության դեպի բարձր աստիճան կատարեք վաղ, իսկ դեպի ցածր աստիճան՝ ավելի ուշ, կամ ավտոմատ փոխանցումատուփի դեպքում՝ ընտրեք «ECO» ռեժիմը։
  • Մշտապես հետևեք անվադողերի ճնշմանը, քանի որ անվադողերի ցածր ճնշումը մեծացնում է վառելիքի ծախսը։
  • Հեշտացրեք Ձեր օդորակիչի աշխատանքը, նվազեցրեք սրահի ջերմաստիճանը՝ երթևեկելով շոգ օրերին բաց պատուհաններով։
  • Հրաժեշտ տվեք ոչ անհրաժեշտ բեռնվածությանը, քանի որ բեռնասրահում գտնվող յուրաքանչյուր կիլոգրամ լրացուցիչ վառելիք արժե։

Եթե ցանկանում եք իմանալ ավելին վառելիք խնայող մեքենավարման մասին, ապա կարող եք մասնակցել մեր Eco դասընթացներից մեկին։