Ավելի քիչ արտանետումներ օդի ավելի լավ որակի համար։

Արտանետումների 2 տեսակներն են՝ CO2-ի արտանետում և վնասակար նյութեր։

Ներքին այրման շարժիչները հիմնականում տալիս են արտանետումների 2 տեսակ. առաջինը՝ CO2-ի արտանետում, և երկրորդը՝ վնասակար նյութերի արտանետումներ, օր. ազոտի օքսիդներ և կոշտ մասնիկներ։ Մթնոլորտում CO2-ի աճող քանակը պատճառ է հանդիսանում կլիմայի տաքացման համար։ Մեկ ավտոմեքենայի CO2-ի արտանետումները համեմատական են այրված վառելիքի քանակին։

Օդի որակն ամենից առաջ քաղաքներում լավացնելու համար Euro-6-արտանետումների նորմայի տարբեր աստիճաններում անհրաժեշտ է պահպանել վնասակար նյութերի թույլատրելի արժեքները։ Ամենից առաջ ուշադրության կենտրոնում են ազոտի օքսիդները (NOx) և մանրահատիկ փոշին։ Ազոտի օդոսիդներն առաջանում են թթվածնի հետ ազոտի ռեակցիայի մեջ մտնելու հետևանքով։ Օքսիդացման տարբեր աստիճանների և ազոտ-թթվածին միացությունների հետևանքով ազոտի օքսիդները կրճատ արտահայտվում են NOx-ով։ Կոշտ մասնիկների թույլատրելի արժեքները սահմանելիս՝ հատկապես էական դեր է կատարում մանրահատիկ փոշին, որն անարգել կարող է անցնել մարդու լորձաթաղանթի ֆիլտրման մեխանիզմներով։ Օրինակ ածխածնի միօքսիդը (CO) և ածխաջրածինները (HC) ևս պատկանում են այն քիմիական միացությունների թվին, որոնց դեպքում ավտոմեքենայի հավաստագրման գործընթացում նույնպես պետք է պահպանվեն Euro-6 արտանետումների նորմայի տարբեր աստիճաններով սահմանված վնասակար նյութերի թույլատրելի արժեքները: