Ազդեցությունը հաճախորդների վրա։

Միասնական հավաստագրում, հարկման տարբեր ռեժիմներ։

Ազդեցությունները տրանսպորտային միջոցի հարկի վրա։

Եվրոպական Միության անդամ բազմաթիվ պետություններում ավտոմեքենայի CO2-ի արտանետումը հիմք է հանդիսանում հարկման համար. դա ազգային կառավարությունների իրավասության շրջանակներում է։ Սակայն եվրոպական երկրներից շատերում CO2-ով պայմանավորված հարկման համար պարտադիր որոշումներ դեռ չկան այն մասին, թե ինչպես պետք է հարկվեն WLTP հավաստագրում անցած ավտոմեքենաները։ ԵՄ անդամ պետություններն սկզբունքորեն պետք է անցնեն հարկման այդ տեսակին մինչև 01.01.2021թ.։

Կարելի է ակնկալել, որ WLTP ընթացակարգով չափված CO2-արտանետումների ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, քան NEFZ ընթացակարգով չափվածները։ Եթե դրան համապատասխան չփոխվի հարկման բանաձևը, ապա դա կարող է հանգեցնել տրանսպորտային միջոցների հարկի բարձրացմանը։  

Ի սկզբանե վառելիքի բարելավված ծախսով։

Վառելիքի ծախսի կառավարում CO2-կոնֆիգուրատորի միջոցով։

Հավաստագրման WLTP նոր ընթացակարգով Դուք կարող եք սկսել վառելիքի խնայողությունն արդեն իսկ Ձեր ավտոմեքենայի կոնֆիգուրացիաներն ընտրելիս։ Քանի որ Mercedes-Benz Vans-ը թափանցիկորեն ներկայացնում է CO2-արտանետման ցուցանիշները յուրաքանչյուր առանձին ավտոմեքենայի համար։ Այդպես, Ձեր ավտոմեքենայի կոնֆիգուրացիաները հավաքելիս, Դուք ի սկզբանե տեղյակ եք լինում, թե ինչ ազդեցություն կունենան մեքենայի լրացուցիչ համալրումները վառելիքի ծախսի վրա։

Ավտոմեքենայի զանգվածը կարելի է կրճատել օպտիմալացված քաշ ունեցող մասերի օգնությամբ, ինչպես օրինակ Sprinter-ի դեպքում հետևի կամրջակի ապակեմանրաթելային մեղմիչները, որոնք կրճատում են ավտոմեքենայի քաշը 12 կգ-ով։ Օդի դիմադրությունը, ի թիվս այլ հատկությունների, կարող եք բարելավել նաև անիվների հնարավորինս փակ դիզայնով, ինչպես նաև օդի հոսանքի շրջահոսման համար նպաստավոր մասերով կամ հատակի ստորին երեսպատմամբ։ Իսկ գլորքի դիմադրությունը կարելի է կրճատել օրինակ՝ համապատասխան օպտիմալացված անվադողերի միջոցով։ Այդպիսով Դուք կարող եք համալրել Ձեր ավտոմեքենան ոչ միայն ֆունկցիոնալության և հարմարավետության տեսանկյունից, այլ նաև վառելիքի հնարավորինս ցածր ծախս ապահովելու նպատակով։