WLTP և RDE – փորձարարկման նորագույն ընթացակարգեր։

Հնանում են նաև հավաստագրման մեթոդները։ Այդ պատճառով «Թեթև ավտոմեքենաների փորձարկման համաշխարհային համաձայնեցված ընթացակարգին», կրճատ՝ WLTP, գալիս է փոխարինելու NEFZ ընթացակարգը՝ վառելիքի ծախսի և արտանետումների ցուցանիշները որոշելու համար։ 1992թ.-ից Եվրոպայում կիրառվող «Շահագործման փորձարկման նոր եվրոպական ցիկլ»-ը (գերմ.՝ NEFZ) ի սկզբանե մշակվել է մեքենավարման տեսական փորձարկման համար։ Սակայն հավաստագրման ժամանակակից ընթացակարգը պետք է տրամադրի իրականությանը հնարավորինս մոտ իրական արժեքներ։ NEFZ ընթացակարգն այլևս չի համապատասխանում այդ պահանջին։ Այդ պատճառով Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) մի նախաձեռնությամբ մշակվեց WLTP փորձարկման ընթացակարգը։ Նոր WLTP ցիկլը հիմնվում է Ասիայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ճանապարհներին իրականացված փորձնական մեքենավարման իրական տվյալների վրա և այդ պատճառով ունի ավելի մեծ ճշտություն։

Հավաստագրման նոր մեթոդի դեպքում վնասակար նյութերի արտանետումները չափվում են ճանապարհների վրա մեքենայի իրական աշխատանքի դեպքում. արտանետումների Euro 6c, Euro 6d-TEMP և Euro 6d նորագույն նորմաների դեպքում WLTP հավաստագրումը լաբորատորիայում լրացվում է ճանապարհի վրա վնասակար նյութերի արտանետումների չափման արդյունքներով։ «Գազերի արտանետում մեքենավարման իրական պայմաններում», կրճատ՝ RDE, փորձարկման ժամանակ պետք է հաստատվի, որ ազոտի օքսիդի և կոշտ մասնիկների քանակի համար սահմանվող վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի արժեքները պահպանվում են ոչ միայն լաբորատոր պայմաններում, այլ նաև իրական երթևեկության մեջ։

Ավելի թափանցիկ և ավելի մոտ իրական ճանապարհային ծախսին։

WLTP ընթացակարգը էապես նվազեցնում է վառելիքի՝ փորձարկման վահանակի վրա ստացված ծախսի և իրական ծախսի ցուցանիշների միջև տարբերությունը։ Դա պայմանավորված է ավտոմեքենայի վարման նոր ցիկլով, որն ավելի լավ է պատկերում մեքենավարման այսօրվա բնութագրերը։ Բացի այդ, վառելիքի ծախսի ցուցանիշները պետք է անհատապես հաստատվեն յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։ Այսինքն՝ հավաստագրման ցուցանիշների որոշման դեպքում հաշվի են առնվում զանգվածը, օդի և գլորքի դիմադրությունը, ինչպես նաև լրացուցիչ համալրումները։ Դրան գումարվում են նաև «Գազերի արտանետում մեքենավարման իրական պայմաններում» փորձարկման, կրճատ՝ RDE, ցուցանիշները, որոնք վկայում են, որ ազոտի օքսիդի և կոշտ մասնիկների քանակի համար սահմանված վնասակար նյութերի առավելագույն թույլատրելի արժեքները պահպանվում են ոչ միայն լաբորատոր պայմաններում, այլ նաև իրական երթևեկության մեջ։

Սակայն WLTP-ն չի կարող վառելիքի ծախսի «անհատական» ցուցանիշներ տրամադրել։ Այն մնում է որպես ստանդարտացված փորձարարական ցիկլ, որը չի կարող ներկայացնել վառելիքի ծախսը անհատապես յուրաքանչյուր վարորդի դեպքում։ Ավտոմեքենայի վառելիքի փաստացի ծախսը ճանապարհին առավելապես կախված է մեքենավարման անհատական ոճից, ճանապարհահատվածի բնութագրից, երթևեկության խտությունից, ավտոմեքենայի բեռնվածությունից և արտաքին պայմաններից, օրինակ՝ ջերմաստիճանից։ Դա հնարավոր չէ մեկը-մեկին ճշգրտորեն վերարտադրել ստանդարտավորված փորձարարական ընթացակարգի մեջ։

Ընդհանուր տեղեկություններ WLTP և RDE փորձարկումների վերաբերյալ

Արտանետման տեսակները

Ավելի քիչ վնասակար նյութերի արտանետումներ օդի ավելի լավ որակի համար։

Անցումային փուլ

Անցման տարբեր ժամանակահատվածներ Եվրոպայի ողջ տարածքում։

WLTP

Վառելիքի ծախսի և արտանետումների քանակի իրականությանն ավելի մոտ տվյալներ՝ նոր WLTP մեթոդի շնորհիվ։

Ազդեցություն հաճախորդների համար

Միասնական հավաստագրում, հարկման տարբեր ռեժիմներ։

RDE

Կոշտ մասնիկների և ածխածնի արտանետումները չափվել են ճանապարհին. Գազերի արտանետում մեքենավարման իրական պայմաններում (RDE)։

Մեքենավարման ոճեր

Վարել խելացիորեն, խնայել վառելիք։ Արդյունավետության բարելավում մեքենավարման ոճի միջոցով։