Mercedes-Benz Ավտոպարկ շահագործող հաճախորդներ

Mercedes-Benz Ավտոպարկ շահագործող հաճախորդներ։

Հարմարեցված հենց Ձեր պահանջներին. Mercedes-Benz-ի մոդելներ և ծառայության կոմպոնենտներ։

Ինչ գործնական նպատակներ էլ որ ունենաք, Mercedes-Benz Transporter-ը Ձեզ առաջ կտանի։ Ըստ Ձեր ավտոպարկի մեծության և առաջադրանքների՝ մենք լրացուցիչ կաջակցենք Ձեզ Ձեր հաջողության ճանապարհին նաև անհատական ծառայություններով։

Պրոդուկտներ։

Ամեն օր կատարյալ աշխատանք կատարելու Ձեր հավակնությունը մեր մոտիվացիան է։ Ձեր բիզնեսի հաջող ընթացքի համար Ձեզ անհրաժեշտ է ուժեղ գործընկեր. թե՛ շարժունակ առաքման մեքենա Citan-ը, թե՛ պրոֆեսիոնալ բազմատաղանդ Vito-ն, ֆունկցիոնալ և արտաճանապարհային X դասը, ոճային հարմար V դասը կամ բազմակողմանի դասական Sprinter-ը. Mercedes-Benz-ի հետ Դուք ունեք օգնական ավտոմեքենա, որը միշտ պատրաստ է աշխատանքի և որին Դուք միշտ կարող եք վստահել։ Որպեսզի Դուք կարողանաք ամբողջությամբ կենտրոնանալ Ձեզ աշխատանքի վրա։

Ծառայություններ և շարժունակություն։

Դուք վայելում եք Ձեր Mercedes-Benz ավտոպարկի ամբողջական սպասարկումը՝ Ձեր պահանջներին համաձայն։ Դրանց թվին են պատկանում վերանորոգման կանխարգելիչ միջոցառումները, արագ օգնությունը անսարքության դեպքում, սպասարկումը և խնամքը Mercedes-Benz-ի որակով։ Մեր մասնագետները տեխսպասարկման կետում և ամենուրեք այնտեղ են, որտեղ Դուք նրանց կարիքն ունեք։

 

Գործընկերություն։

Մենք Ձեր և Ձեր ավտոպարկի տրամադրության տակ ենք Եվրոպայի ամենախիտ վաճառքի գործակալական ցանցով՝ շուրջ 1.200 վաճառքի և տեխսպասարկման կետ միայն Գերմանիայում։ Միևնույն է, թե որտեղ և երբ ունեք մեր կարիքը։