1. Մատակարար.
    Ավանգարդ Մոթորս ՍՊԸ
    Դայմլեր Կոնցեռնի գլխավոր ներկայացուցիչը Հայաստանում
    0056, Երևան, Հայաստան
    Հեռ. +374 60 680000
    Էլ. հասցե agm@mercedes-benz.am
    Կառավարման խորհուրդ
    Գևորգ Գևորգյան (գլխավոր տնօրեն), Աննա Ավետիսյան (փոխտնօրեն), Արթուր Սարուխանյան (տեխսպասարկման բաժնի ղեկավար), Տարոն Սիմոնյան (պահեստամասերի բաժնի ղեկավար), Լիլիթ Ներսիսյան (վաճառքի բաժնի ղեկավար)
  2. Քուքիներ

    «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն օգտագործում է քուքիները՝ այցելուների նախապատվություններին հետևելու և վեբ-կայքերն արդյունավետորեն կառուցելու համար։ Քուքիները փոքրիկ ֆայլեր են, որոնք պահպանվում են Ձեր կոշտ սկավառակի վրա։ Դրանք հեշտացնում են նավիգացիան և բարձրացնում են վեբ-կայքերի օգտագործման դյուրինությունը։ Քուքիներն օգնում են մեզ նաև պարզել մեր վեբ-կայքի առավել մեծ այցելություններ ունեցող հատվածները։ Դա մեզ հնարավորություն է տալիս տրամադրել Ձեր կարիքներին առավելագույնս համապատասխանեցված բովանդակություն և դրանով իսկ բարելավել մեր ծառայությունը։ Քուքիները կարող են օգտագործվել պարզելու համար՝ արդյոք Ձեր համակարգչի և մեր միջև նախկինում արդեն հաղորդակցում եղել է, թե ոչ։ Նույնականացվում է բացառապես Ձեր համակարգչի վրա եղած քուքին։ Անձնական տեղեկություններ պարունակող տվյալները կարող են պահպանվել քուքիներում, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը, օր.՝ պաշտպանված առցանց հասանելիությունը հեշտացնելու համար, որպեսզի ստիպված չլինեք նորից մուտքագրել Ձեր մուտքանունն ու գաղտնաբառը։

    Դիտարկիչների մեծ մասն ընդունում է քուքիներն ավտոմատ կերպով։ Դուք կարող եք կանխել քուքիների պահպանումը Ձեր կոշտ սկավառակի վրա՝ ընտրելով Ձեր դիտարկիչի կարգավորումներում «Չընդունել քուքիները» կարգավորումը։ Դրա վերաբերյալ ճշգրիտ ցուցումներ կարող եք գտնել Ձեր դիտարկիչի ձեռնարկում։ Դուք կարող եք յուրաքանչյուր պահի մաքրել Ձեր կոշտ սկավառակի վրա պահպանված քուքիները։ Արգելափակելով քուքիները՝ Դուք այնուամենայնիվ կարող եք այցելել մեր վեբ-կայքը, սակայն դա կարող է հանգեցնել մեր կայքի կողմից տրամադրվող ծառայությունների սահմանափակմանը։

  3. Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն

    «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն ուրախ է մեր վեբ-կայք Ձեր այցելության, ինչպես նաև մեր կազմակերպության և մեր ապրանքների հանդեպ Ձեր հետաքրքրության համար։ Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը մեզ համար շատ կարևոր է, և մենք ցանկանում ենք, որ Դուք ձեզ հարմարավետ զգաք մեր ինտերնետային էջերն այցելելիս։ Անձնական տվյալները մշակելիս՝ Ձեր անձնական ոլորտի պաշտպանությունը մեր կարևոր խնդիրն է, որը մենք հաշվի ենք առնում մեր աշխատանքային գործընթացներում։ Մենք մշակում ենք անձնական տվյալները, որոնք հավաքվում են մեր վեբ-կայք այցելելու դեպքում, համաձայն այն երկրի անձնական տվյալների պաշտպանության իրավունքի պահանջների, որտեղ որ տեղակայված է տվյալների մշակման համար պատասխանատու ծառայությունը։ Մնացած դեպքերում անձնական տվյալների պաշտպանության մեր քաղաքականությունն առաջնորդվում է ըստ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ», որը ընդունվել է 18.05.2015։ «Ավանգարդ Մոթորս» ընկերության վեբ-կայքերը կարող են պարունակել հղումներ դեպի այլ կայքեր, որոնց վրա չեն տարածվում Դայմլերի՝ Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը։

    Անձնական տվյալների հավաքում և մշակում

    Երբ Դուք այցելում եք մեր վեբ-կայքը, մեր վեբ-սերվերները լռելայն պահպանում են Ձեր IP հասցեն, որը Ձեզ տրամադրվել է Ձեր ինտերնետ պրովայդերի կողմից, այն էջը, որի միջոցով Դուք մեզ այցելել եք, ինչպես նաև այցելության ամսաթիվն ու տևողությունը։ Անձին վերաբերող տվյալները պահպանվում են միայն այն դեպքում, եթե Դուք դրանք մեզ տրամադրում եք Ձեր կողմից, օր․՝ գրանցման, հարցման, մրցանակների խաղարկման կամ պայմանագրի իրականացման շրջանակներում։

    Անձնական տվյալների օգտագործումն ու փոխանցումը և նպատակային օգտագործում

    «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն օգտագործում է Ձեր անձնական տվյալները վեբ-կայքերի և հաճախորդների բազայի կառավարման, ապրանքների վերաբերյալ հարցումների և մարքեթինգի համար՝ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ ծավալով։

    Անձին վերաբերող տվյալների փոխանցումը պետական կառույցներին և հիմնարկներին իրականացվում է միայն պետական իրավական նորմերի շրջանակներում։ Մեր աշխատակիցները, գործակալությունները և առևտրային ներկայացուցիչները մեր կողմից պարտավորվում են գաղտնիություն պահպանել։


    Ընտրության հնարավորություն

    Մենք ցանկանում ենք օգտագործել Ձեր տվյալները, որպեսզի կարողանանք տեղեկացնել Ձեզ մեր ապրանքների և ծառայությունների մասին և հնարավորության դեպքում՝ հարցեր ուղղել Ձեզ վերջիններիս վերաբերյալ։ Մասնակցությունը նման ակցիաներին, բնականաբար, կամավոր է։ Եթե Դուք համաձայն չլինեք դրա հետ, Դուք կարող եք հայտնել մեզ դրա մասին յուրաքանչյուր պահի, որպեսզի մենք կարողանանք արգելափակել տվյալները։ Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել համապատասխան վեբ-կայքում։

    Քուքիներ (Cookies)
    «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն օգտագործում է քուքիները այցելուների նախապատվություններին հետևելու և վեբ-կայքերն արդյունավետորեն կառուցելու համար։ Քուքիները փոքրիկ ֆայլեր են, որոնք պահպանվում են Ձեր կոշտ սկավառակի վրա։ Դա հեշտացնում է նավիգացիան և բարձրացնում է վեբ-կայքերի օգտագործման դյուրինությունը։ Քուքիներն օգնում են մեզ նաև նույնականացնել մեր ինտերնետային առաջարկների վերաբերյալ ամենահայտնի գրառումները։ Այդպես մենք կարող ենք ավելի նպատակային համապատասխանեցնել մեր վեբ-կայքերի պարունակությունը Ձեր պահանջներին և դրանով իսկ բարելավել մեր առաջարկը Ձեզ համար։ Քուքիները կարող են օգտագործվել պարզելու համար՝ արդյոք Ձեր համակարգչից մեր էջերի հետ արդեն հաղորդակցում եղել է, թե ոչ։ Նույնականացվում է բացառապես Ձեր համակարգչի վրա պահված քուքին։ Անձնական տեղեկություններ պարունակող տվյալները կարող են պահպանվել քուքիներում, եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը, օր.՝ պաշտպանված առցանց հասանելիությունը հեշտացնելու համար, որպեսզի ստիպված չլինեք նորից ներմուծել Ձեր մուտքանունն ու գաղտնաբառը։

    Դուք, իհարկե, կարող եք դիտարկել մեր վեբ-կայքը նաև առանց քուքիների։ Դիտարկիչների մեծ մասն ընդունում է քուքիներն ավտոմատ կերպով։ Դուք կարող եք կանխել քուքիների պահպանումը Ձեր կոշտ սկավառակի վրա՝ ընտրելով Ձեր դիտարկիչի կարգավորումներում *Չընդունել քուքիները* կարգավորումը։ Թե ինչպես է գործում դա առանձին դեպքերում կարող եք տեղեկանալ Ձեր դիտարկիչի արտադրողի ուղեցույցից։ Դուք կարող եք յուրաքանչյուր պահի ջնջել Ձեր համակարգչի մեջ պահպանված քուքիները։ Սակայն Ձեր կողմից քուքիների արգելափակումը կարող է հանգեցնել մեր առաջարկների ֆունկցիոնալ սահմանափակման։

    Անվտագություն

    «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն ձեռնարկում է տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ՝ մեր կողմից կառավարվող Ձեր տվյալները մանիպուլացիոն գործողություններից, կորստից, վնասից և չլիազորված անձանց հասանելիությունից պաշտպանելու համար։ Մեր անվտանգության միջոցառումները մշտապես բարելավվում են՝ տեխնոլոգիական զարգացմանը համապատասխան։

    Տվյալներ ստանալու իրավունք

    Ի պատասխան Ձեր պահանջի՝ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն Ձեզ կամ Ձեր պատասխանատու ներկայացուցչին հնարավորինս արագ և համաձայն գործող օրենսդրության գրավոր կերպով կհայտնի, թե արդյոք պահպանվա՞ծ են Ձեր տվյալները և եթե այո, ապա ինչ տվյալներ են պահպանված մեզ մոտ Ձեր մասին։ Եթե Դուք գրանցված եք որպես օգտատեր, մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս անձամբ դիտելու տվյալները և անհրաժեշտության դեպքում՝ մաքրելու կամ փոփոխելու դրանք։ Եթե չնայած մեր տվյալների ճշտության և արդիականության համար գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, սխալ տեղեկություններ պահպանված լինեն, ապա մենք Ձեր պահանջով կուղղենք դրանք։

    Եթե ունեք հարցեր Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, ապա կարող եք դիմել մեր կոնցեռնի անձնական տվյանների պաշտպանության քաղաքականության պատասխանատուին, ով իր թիմի հետ Ձեր տրամադրության տակ է տեղեկությունների տրամադրման դիմումների, առաջարկությունների և բողոքների համար։

    Պատասխանատու անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության համար

    Ավանգարդ Մոթորս ՍՊԸ
    Դայմլեր կոնցեռնի գլխավոր ներկայացուցիչը Հայաստանում
    Գայի պող․ 14/3
    0056 Երևան, Հայաստան
    Հեռ․ +374 60 680000
    agm@mercedes-benz.am

  4. Իրավական տեղեկատվություն

    Հեղինակային իրավունք

    Դայմլեր Կոնցեռնի հեղինակային իրավունք 2016թ.: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Տեքստը, նկարները, գծանկարները, աուդիո, վիդեո և անիմացիոն նյութերը, ինչպես նաև Դայմլերի կայքերում դրանց դասավորությունը, դրանք բոլորը ենթարկվում են հեղինակային իրավունքի և այլ մտավոր սեփականության պահպանման օրենքներին: Այս օբյեկտները չեն կարող կրկնօրինակվել կոմերցիոն օգտագործման կամ տարածման նպատակով, նաև չեն կարող փոփոխվել կամ ցուցադրվել այլ կայքերում: Դայմլերի որոշ համացանցի էջեր նույնպես պարունակում են նկարներ, որոնք ենթարկվում են իրենց մատակարարի հեղինակային իրավունքի օրենքներին:

    Ապրանքներ և արժեքներ

    Ապրանքների և ծառայությունների փոփոխությունները կարող են կիրառվել մինչև անհատական էջերի համար նյութի վերջնաժամկետը: Արտադրողն իրավունք ունի կատարել դիզայնի, ձևի, գույնի և արտադրանքի ձևաչափի կամ ծառայության օգտագործման ոլորտում փոփոխություններ դրա մատուցման ժամանակահատվածում: Հաշվի առնելով «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի շահերը, այս փոփոխությունները կարող են ընդունելի համարվել ի հարգանք գնորդի:Պատկերները կարող են ցույց տալ պարագաներ, լրացուցիչ սարքավորումների մասեր կամ այլ առանձնահատկություններ, որոնք ծառայության կիրառման ոլորտի ստանդարտ չափանիշների մասը չեն կազմում: Գույները կարող են որոշակիորեն տարբերվել կայքում ցուցադրվածից՝ տեխնիկական սահմանափակումների պատճառով: Անհատական էջերը կարող են պարունակել մոդելներ և ծառայություններ, որոնք հասանելի չեն որոշ երկրներում: Իրավական կանոնակարգերի, օրենսդրական պահանջների և հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը կիրառվում է միայն Հայաստանի Հանրապետությունում: Բացառությամբ, եթե այլ կերպ է շարադրված չէ մեր վաճառքի և մատակարարման Պայմաններ և Դրույթներ հավելվածում՝ կիրառվում են մատուցման օրվա արժեքները: Վերջնական մանրամասների համար խնդրում ենք խորհրդակցել ընկերության վաճառքի և սպասարկման բաժինների հետ:

    Ապրանքանիշ

    Դայմլերի բոլոր համացանցային էջերում ցուցադրված նշանները ենթարկվում են Դայմլերի ապրանքանիշի իրավունքներին, եթե այլ կերպ նշված չէ: Սա հատկապես կիրառվում է մոդելի անունների և կորպորատիվ պատկերանշանների և էմբլեմի վրա:

    Արտոնագրերի իրավունքները

    Դայմլերը ձգտել է հասնել ինովացիոն և տեղեկատվական ինտերնետային կայքի: Մենք հուսով ենք, որ դուք էլ ,մեզ պես եռանդով լի կլինեք այս ստեղծագործական աշխատանքի համար: Այնուամենայնիվ, դուք պետք է նաև հասկանաք, որ Դայմլերը պետք է պաշտպանի իր ինտելեկտուալ սեփականությունը, ներառյալ իր արտոնագրերը, ապրանքանիշերը և հեղինակային իրավունքները: Հետևաբար, սույնով դուք նախազգուշացվում եք, որ ո՛չ այս ինտերնետային կայքը, ո՛չ էլ դրա մեջ պարունակվող ցանկացած նյութ չի կարող տրամադրել կամ հատկացնել որևէ մեկին Դայմլերի ինտելեկտուալ սեփականության արտոնագիր:

    Հետագա դրույթներին վերաբերող նախազգուշացումներ

    Ինտերնետային էջերը, ներդրողների հարաբերությունների հրապարակումները, տարեկան և միջանկյալ հաշվետվությունները, տեսակետները, ներկայացված նյութերը, միջոցառումների աուդիո և վիդեո նյութերը (ուղիղ միացումով կամ ձայնագրված) և այս կայքում այլ փաստաթղթեր պարունակում են նաև հետագա դրույթներ, որոնք անդրադառնում են կառավարման ներկայիս հայացքների վրա կապված հետագա միջոցառումների հետ: «Գուշակել», «ենթադրել», «հավատալ», «գնահատել», «սպասել», «մտադրվել», «կարող է», «պլանավորել», «ծրագրել», «պետք է» բառերը և նմանատիպ արտահայտությունները համարվում են հետագա դրույթներ: Այդ դրույթները ենթարկվում են ռիսկի և տարակուսանքի, ներառյալ տնտեսական անկումը Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում՝ տարադրամի փոխարժեքի փոփոխությունը, տոկոսադրույքները և հումքի գները, մրցակցային ապրանքների ներկայացումը, վաճառքի բարձրացման խրախուսումները, և օգտագործված մեքենաների վերավաճառքի գների մերժումը: Եթե ի հայտ են գալիս այս կամ այլ ռիսկեր կամ կասկածներ (որոնցից մի քանիսը Դայմլերի ամենավերջին «Ռիսկային ֆակտորներ» կոչվող տարեկան հաշվետվության մեջ նկարագրվում են «Ռիսկային զեկույց» վերնագրով՝ Անվտանգության և փոխարժեքի հանձնաժողովի Դայմլերի ամենավերջին տարեկան հաշվետվության 20-F ձևաթղթում) կամ, եթե այս դրույթների հիմքում ընկած ենթադրություններն ապացուցվում են սխալ, ապա, իրական արդյունքները կարող են էականորեն տարբերվել այս դրույթներով արտահայտված կամ ենթադրված արդյունքներից: Մենք չենք ծրագրում կամ ենթադրում որևէ պարտավորություն հետագա դրույթ թարմացնելու համար, որն ակտուալ է միայն ստեղծման պահից:

    Պատասխանատվություն

    Այս էջերի տեղեկատվությունն ու նկարագրերը չեն հանդիսանում որևէ տեսակի՝ արտահայտված կամ ենթադրվող ապահովագրում կամ երաշխիք: Մասնավորապես, դրանք չեն ներկայացնում որևէ ենթադրյալ ապահովագրում կամ երաշխիք կապված իրավիճակի, ապրանքայնության, հատուկ նպատակով ճշգրտության կամ օրենքները և արտոնագրերը չխախտելու հետ:

    Մեր ինտերնետային կայքը պարունակում է հղումներ դեպի այլ (արտաքին) կայքեր, որոնք Դայմլերի վերահսկողությունից դուրս են: Այդ պատճառով, խնդրում ենք հաշվի առնել, որ մենք պատասխանատվություն չենք կրում ցանկացած կցված կայքի բովանդակության համար: Ուստի, մենք չենք կարող երաշխավորել, արդյոք այլ կայքերում տեղադրված տեղեկատվությունը թարմ է, ճիշտ է, լիարժեք է, ամբողջական, թե ոչ: Հաշվի առնելով սա, մենք տարանջատում ենք մեզ այդ կայքերի ամբողջ բովանդակությունից: Այս հայտարարությունը վերաբերում է մեր կայքում գտնվող բոլոր այլ էջեր տանող հղումներին և դրանց բովանդակությանը:

Lorem Ipsum