Mercedes-Benz Intelligent Drive համակարգ

Լինի դա խցանում, թե երկար գիշերային ուղևորություն կամ անծանոթ ճանապարհ, նոր S-Դասը հաղորդում է կատարյալ վստահություն և կանխում է խուճապը: Mercedes-Benz Intelligent Drive կոնցեպտուալ նոր համակարգը յուրաքանչյուր ճամփորդություն կդարձնի անվտանգ և հաճելի: Մեքենայի վարումը ևս հաճույք է: Այն պետք է միշտ դրական լիցքեր հաղորդի ձեզ: Այսպիսով, նոր S-Դասի մշտական ուշադրության կենտրոնում է ձեր անվտանգությունը:
DIGITAL LIGHT համակարգ
DIGITAL LIGHT լուսավորության բարձրակարգ համակարգը ապահովում է շրջակա միջավայրին և երթևեկության այլ մասնակիցներին ադապտացված կատարյալ լուսավորություն: Ավելի քան մեկ միլիոն պիքսել թողունակությամբ մոդուլը առավեկգույնս ընդարձակում է MULTIBEAM LED լուսադիոդային լուսարձակների հնարավորությունները: Նրանց լուսային ճառագայթը ունակ է առարնձնացնելու ճանապարհի կոնկրետ ուղղություններ: Բացի այդ, DIGITAL LIGHT համակարգը օգնում է վարորդին կողմնորոշվել ճանապարհի մութ հատվածներում:

MULTIBEAM LED լուսարձակներ
MULTIBEAM LED լուսադիոդային լուսարձակների աշխատանքի հիքում ընկած է ըստ ճանապարհային իրավիճակի առանձին լուսադիոդների կառավարման սկզբունը, որը և ապահովում է լուսավորության օպտիմալ մակարդակ: Դրա շնորհիվ հատուկ սպեկտրալ հեռահար լույսը չի կուրացնում հանդիպակաց ուղղությամբ երթևեկող վարորդներին, իսկ շրջադարձի լուսավորության լրացուցիչ հնարավորությունը ապահովում է կատարյալ տեսանելիություն մանևրելու ընթացքում:

Օժանդակ համակարգերի փաթեթ
Օժանդակ համակարգերի փաթեթը դա սենսորային ինտելեկտուալ համակարգերի միասնական ցանց է, որը թույլ կտա վայելել մասնակիորեն ավտոմատացված վարումը՝ խնայելով ձեր ուժերը ավելի կարևոր գործերի համար: Բազմաբնույթ օժանդակ համակարգերը տեղեկացնում են վթարի առաջացման վտանգի մասին և իրականացնում են ակտիվ գործողություններ՝ ուղղված երթևեկության բոլոր մասնակիցների անվտագության ապահովմանը:

AIRMATIC պնևմոկախոցք
AIRMATIC համակարգը առաջարկում է ընթացքային մասի կարգաբերման տարբերակների լայն ընտրանի, ինչը թույլ է տալիս կարգավորել հարմարավետության և դինամիկության հարաբերակցությունը: Պնևմոկախոցքը ապահովում է ճոճի օպտիմալ մակարդակ ինչպես գրունտային ճանապարհներին, այնպես էլ արագընթաց սպորտային երթուղիներում: Լուսածերպի բարձրությունը ունակ է ավտոմատ կարգավորման՝ կախված ճանապարհային իրավիճակից:
