Mercedes-Benz

Նոր GLS

Բազմաբնույթ և հզոր

Հարմարավետության և ընդարձակության կատարելություն նոր GLS-ում

Կարևորագույն առավելություն. այժմ ուղևորության հաճույքը կարող եք կիսել ձեր ևս վեց ընկերների հետ:

Աննախադեպ ընդարձակ երրորդ շարքը լիովին համապատասխանում է մոդելի անվան "S" տառին: Կարող եք կազմակեպել ձեր ուղևորությունը միաժամանակ յոթ ընկերներով: 

Ավտոմեքենայի երկրորդ շարքը ամբողջությամբ էլեկտրական է, իսկ երրորդ շարքը՝ հարմարավետ, քան երբևէ:

Վայելեք նոր GLS շքեղությունը

Շքեղությունը ապշեցնում է առաջին իսկ հայացքից: Ավտոմեքենան ընդարձակ է նույնիսկ յոթ ուղևորների համար: Յուրաքանյուր ուղևորի համար առաջարկվում է հարմարավետ նստատեղ՝ հագեցած ժամանակակից տեսաձայնային համակարգով: Նման հարմարավետություն չունի ոչ մի այլ ամենագնաց: 

Ձեր ծրագիրը երբեք բարդ չի լինի նոր GԼS-ի համար. մի քանի վարկյանում դուք հեշտությամբ, ընդամենը մեկ հպումով կարող եք ծալել երրորդ շարքի նստատեղերի թիկնակները առանձին կամ երկուսը միասին՝ ավելացնելով բեռնախցիկի ծավալը մինչև 2400 լիտր: Բեռնաբարձումը ավելի դյուրին դարձնելու համար դուք կարող եք իջեցնել հետևի պնևմոկախոցքը, ինչպես նաև ոտքի շարժումով կարող եք բացել կամ փակել բեռնախցիկը: 

Կարևորելով ոճայինը

Աննախադեպ սպորտային
AMG Line սպորտային արտաքին ձևավորումը առաջարկում է լայն անվակամարներ, ծավալուն օդամխիչներ և հատուկ դիզայնի թեթևաձույլ անվահեծեր: AMG Line փաթեթի ընտրության դեպքում սրահի ձևավորումը կլրացնեն բազմաֆունկցիոնալ սպորտային եռաթև ղեկանիվը և սպորտային ոտնակները: