Mercedes-Benz

Նոր GLE

Անցողունակ և հարմարավետ

Հաջողության իրական մարմնավորում

Ավելի ինտելեկտուալ, զգոն և անվտանգ, քան երբևէ: Նոր GLE նոր էջ է բացում SUV-ների աշխարհում: 

Նոր GLE վստահություն է ներշնչում

Շնորհիվ ակտիվ ընթացքային մասի դուք կարող եք ընտրել վարման կոմֆորտ կամ սպորտային ռեժիմներից մեկը: Շրջադարձային  երթևեկության դինամիկ ռեժիմը և ճանապարհածածկի ճանաչման տեսախցիկը ապահովում են վարման անվտանգություն և հաճույք:

Անչափ էլեգանտ SUV

Նոր GLE դիզայնի սկզբունքն է "մեկ քայլ հետ՝ հաջորդ, ավելի մեծ քայլ անելու համար":

Լրացուցիչ հավելում հանդիսացող AMG line սպորտային արտաքին ձևավորումը առաջին հերթին աչքի է ընկնում ռադիատորի պաշտպանիչ ցանցի յուրահատոկ "բյուրեղանման" կառուցվածքով: Սպորտային ձևավորման փաթեթը լրացնում են նաև օդատարները, լայն անվակամարները և հատուկ սպորտային թեթևաձույլ անվահեծերը:

GLE սպորտային դիզայնը լրացնում է C-կանգնակները և հետևի լուսարձակները միաձուլող արտահայտիչ ուրվագիծը: Այն կատարված է Mercedes-Benz նորարարական դիզայնի ոճով և ընդգծում է ավտոմեքենայի էլեգանտ ու միաժամանակ սպորտային ոճը:

Բացառիկ հարմարավետություն և հեռատես անվտանգություն

Լինի դա խցանում, թե երկար գիշերային ուղևորություն կամ անծանոթ ճանապարհ,  նոր GLE հաղորդում է վստահություն և թույլ է տալիս  խուսափել խուճապից: Mercedes-Benz Intelligent Drive կոնցեպտուալ նոր համակարգը յուրաքանչյուր ուղևորություն դարձնում է  յուրովի հաճելի և անվտանգ: Մեքենայի ղեկին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը դա ձեր ժամանակն է: Այն պետք է միշտ դրական լիցքեր հաղորդի ձեզ:  Այսպիսով, առաջնահերթ և կարևորագույնը այն է, որ դուք անվտանգ հասնեք ձեր նշանակետին՝ միևնուն ժամանակ վայելելով ուղևորությունը: