Mercedes-Benz

Նոր GLC

Հզորության բոլոր երանգները

Հզորության նոր արտահայտում

Այս ավտոմեքենայում ձեզ սպասում են նոր ընդարձակ կենտրոնական վահանակը, SUV -ին վայել դիզայնը և վարման անթերի հարմարավետությունը: 

Իր դիզայնով աչքի ընկնող հովացուցիչի պաշտպանիչ ցանցը, ավելի էլեգանտ դարձած քրոմապատ տարրերը, ավելի նեղ կառուցվածք ունեցող լուսարձակները կտարբերեն ձեր GLC-ն ընդհանուր տրանսպորտային հոսքից: 

Ղեկանիվի վրա գտնվող կառավարման համակարգերի հպումային կոճակները թույլ են տալիս կառավարել տեսաձայնային համակարգը վարման ընթացքում՝ առանց ձեռքերը ղեկանիվից կտրելու: MBUX նորագույն համակարգը ապահովում է ձեր բնական ձայնային շփումը ավտոմեքենայի հետ՝ ձայնային հրահանգի համակարգի շնորհիվ: 

Հաճելի է նայել, հաճելի է վարել

Լինելով ավելի հզոր և դինամիկ, քան երբևէ՝  նոր GLC այժմ դարձել է նաև ավելի արտաճանապարհային, չնայած իր կոմպակտ չափսերի: Դժվար է պատկերացնել այս սեգմենտում ավելի շքեղ ավտոմեքենա:

Նոր դիզայն ունեցող հիմնական լուսավորության լուսարձակները էլ ավելի են ընդգծում ավտոմեքենայի հզոր և դինամիկ ոճը: Որպես նորույթ՝   LED High Performance լուսարձակները արդեն հասանելի են որպես բազային համալրման տարր: 

Հատուկ է միայն GLC-ին

Նոր GLC ոչ միայն ադապտացվում է ճանապարհածածկին, այլ նաև արձագանքում է ձեր պահանջներին. վարման հարմարավետությունը ապահովող  AGILITY CONTROL կախոցքի նորագույն համակարգը արդեն հասանելի է որպես ստանդարտ համալրում: Հասանելի են նաև 4MATIC լիաքարշակ համակարգը և առավեկագույնս սպորտային վարում ապահովող DYNAMIC BODY CONTROL զսպակային կախոցքի համակարը՝ ճանապարհային անհարթությունների մարման ներկառուցված ենթահամակարգով: Որպես լրացուցիչ առաջարկվող AIR BODY CONTROL պնևմոկախոցքը ապահովում է վարման անգերազանցելի հարմարավետություն և կառավարելիություն: