Նոր GLC Կուպե
Հզորության բոլոր երանգները

Ավելին, քան SUV: Ավելին, քան Կուպե: Ավելին, քան երբևէ
Նոր GLC Կուպեն համատեղում է SUV և Կուպե թապքերի տեսակները: Ավելի սպորտային և ժամանակակից, քան երբևէ:
"Բյուրեղանման" կարուցվածք ունեցող հովացուցիչի պաշտպանիչ ցանցը այժմ ավելի սպորտային տեսք ունի, քրոմապատ տարրերը ավելի էլեգանտ են, լուսարձակները՝ ավելի ընդգծված:
Առջևի բախարգելի տպավորիչ օդատարները ավտոմոբիլի առջևի մասը դարձնում են ավելի սպորտային և ագրեսիվ:
Որպես լրացուցիչ համալրում առաջարկվող ամբողջությամբ տվային կենտրոնական վահանակը հպումային մոնիտորով ստեղծում է վարման համար հանգիստ և բարենպաստ մթնոլորտ: Եվ, ի հարկե, սրահը լրացնում է ժամանակակից Mercedes-Benz այցեքարտ հանդիսացող MBUX համակարգը:

Սպորտային արտաքին. փոփոխված առևի մաս
Նոր GLC Կուպեն աչքի է ընկում իր անթերի ոճային և սպորտային դիզայնով: Բյուրեղանման կարուցվածք ունեցող հովացուցիչի պաշտպանիչ ցանցը և նորացված քրոմապատ տարրերը անշուշտ կգրավեն ձեր հայացքը: Այստեղ ընգծված են նաև LED High Performance հիմնական լուսավորության լուսարձակները, որոնք առաջին անգամ հանդես են գալիս որպես բազային համլրման տարր: Առջևի բախարգելի տպավորիչ օդատարները ավելի ագրեսիվ են դարձնում նոր GLC Կուպեի տեսքը: Նոր անվահեծերի լայն ընտրանին և լրացուցիչ համալրում հանդիսացող AMG Line սպորտային արտաքին ձևավորման փաթեթը թույլ կտան ընդգծել ձեր ավտոմեքենայի սպորտային արտաքինը և էլեգանտությունը:

Հաղորդակցույթունն այսօր ամեն ինչ է

Շնորհիվ Mercedes-Benz User Experience նորագույն համակարգի, նոր GLC Կուպեն ոչ միայն խոսում է ձեզ հետ ձեր լեզվով, այլ նաև հեշտությամբ հաղորդակցվում է թվային աշխարհի հետ: Դա թույլ է տալիս հիանալի ինտեգրել ձեր սմարթֆոնը ձեր GLC Կուպեին և կատարել տվյալների անթերի փոխանցում: Ավտոմեքենայի տեսաձայնային դիսփլեյին արդեն արտաբերվում են ձեր սմարթֆոնի տվյալները:

breakLinkLabel
Ավելին