Նոր G-Դաս
Ժամանակից հարատև

Էքստերիեր՝ լեգենդար
40 տարի շարունակ ավտոմոբիլաշինության լեգենդ համարվող այս գլուխգործոցը աչքի է ընկնում իր անփոփոխ դիզայնով: Այս դասի ավտոմեքենայի հաջորդող բոլոր սերունդների փոփոխությունների հիմքում միշտ պահպանվում են բնորոշ դիզայնը, տեխնոլոգիական կատարելությունը և անահավանական հզորությունը:
Պարզ ուղիղ դիմագծերը, հարթ մակերևույթները, հետևի երկու մեծ պատուհանները, պահեստային անիվի արտաքին տեղակայումը մնում են անփոփոխ և բնորոշում են այս ավտոմեքենայի արտաքին տեսքը տարիներ շարունակ:

Ինտերիեր՝ անսահման ընդարձակ
Նոր G-Դասի սրահը ամբողջությամբ փոփոխված է: Դրա շնորհիվ վարորդն ու ուղևորները վայելում են բարձրակարգ հարմարավետությունը և սրահի անսահման ընդարձակությունը: Չնահայած փոփոխությունների, այն շարունակում է մնալ ինքնավստահ, իդեալական ուղիղ գծերից բաղկացած, կարցես բնությունն է ստեղծել այս ավտոմեքենայի ոճը. իր նման կատարյալ: Կատարյալ ներդաշնակություն, կատարյալ հարմարավետություն:

Անձեռնմխելի

Նոր G-Դասը համատեղում է շքեղությունը, արկածախնդրությունը, ամրույթունը և անվտանգությունը: Սրահի ձևավորման համար կիրառվող բարձրակարգ նյութերը և առաջադեմ դիզայնը ստեղծում են առանձնահատուկ մթնոլորտ և անվտանգության զգացողություն են ներշնչում: Նոր COMAND Online համակարգը իր լրացուցիչ օժանդակ ենթահակարգերով օգնում է վարորդին յուրաքանչյուր ուղևորության ընթացքում: Սրահի հաճելի մթնոլորտը լրացնում են սրահի դեկորատիվ լուսային ձևավորումը ՝ 64 գույների ընտրության հնարավորությամբ, ինչպես նաև լրացուցիչ համալրում հանդիսացող Burmester® surround ձայնային բարձրակարգ համակարգը:

breakLinkLabel
Ավելին