Կատարյալ անցողունակություն

Վստահությունը լավ է, իսկ վերահսկողությունը՝ ավելի լավ: Այդ մասին հոգ կտանի կամրջակների նոր կառուցվածքը: Բարդ արտաճանապարհային պայմանների հաղթահարման համար մեծ նաշանկություն ունի լուսածերպի բարձրությունը և ոլորող մոմենտը: Երկուսն էլ հասանելի են դառնում առջևի անկախ կախոցքի կառավարման համակարգի և հետևի կոշտ կամրջակի շնորհիվ: Այսպիսով, մշտական լիաքարշակ համակարգը լիովին արդարացնում է իրեն և ապահովում ձեր նոր G-Դասի կատարյալ անցողունակությունը: Ընդ որում, բարձր տեղակայված լծակներով առջևի անկախ կաղոցքը ապահովում է լուսածերպի առավելագույն բարձրությունը, իսկ կամրջակների նոր կառուցվածքը՝ կատարելագործված ընթացքային հատկանիշներ նաև մայրուղային տեղանքում: Նոր G-Դասը այժմ ավելի թեթև է, որն էլ իր հերթին նպաստում է կառավարելիության բարելավմանը:
Շրջանակ
Բարդ արտաճանապարհային տեղանքում կարևորվում է դիմացկունությունն ու կայունությունը: Այդ հատկանիշներն են, որ դարձնում են նոր G-Դասը լեգենդար անցողունակ՝ շնորհիվ թափքի կոշտ շրջանակային կառուցվածքի: Շրջանակը գերամուր է, այն պատրաստված է 3,4 մմ հաստությամբ պողպատից և ունի երեք լայնական ամրաձող:

LOW RANGE համակարգ
G-Դասը ունակ է հաղթահարելու ամեն խոչընդոտ: Ցածր փոխանցում ընտրելիս 9G-TRONIC փոխանցումը կատարում է փոխարկումները արտաճանապարհային տեղանքին համապատասխան: LOW RANGE համակարգի միացումը ավելացնում է անիվներին փոխանցվող ոլորող մոմենտը՝ զգալիորեն ավելացնելով արգելակային ուժը բարդ ռելիեֆով երթևեկելու դեպքում, ինչպես նաև վերելքներին ավտոքմեքենան տեղից շարժվելու պահին: