Նոր CLS Կուպե. ոճային մոտեցում
Նոր CLS հիանալի համատեղում է սպորտային ոճը և թրենդային դարձած դիզայնը:

Պահանջված սպորտային դիզայն
Ավտոմեքենայի տեսքը համաչափ սպորտային է և ագրեսիվ: Սրահը շլացնում է իր ձևավորման բարձրկարգ նյութերով և անհատականացման բազում տարբերակներով:
Նոր CLS կաթիլաձև թափքի կարուցվածքում գերակշռող են սահուն գծերը: Կարճ և ոչ անհրաժեշտ տարրերը նվազեցվել են, որի շնորհիվ դիզայնը դարձել է ավելի արտահայտիչ, քան երբևէ: Ոճային դիզայնը ընդգծում է աստղանման հովացուցիչի պաշտպանիչ ցանցը, որի ընդարձակ ստորին եզրագիցը ստեղծում է ամբողջական ծավալային պատկեր:

Հարմարավետություն. նոր մոտեցում ինտելեկտուալ լուծումներին
Առավելագույն հարմարավետությանը հասնելու համար նոր CLS Կուպեն առաջարկում է բազմաբնույթ լրացուցիչ համալրումներ: Ինտելեկտուալ օժանդակ համակարգերը և տեխնիկական նորարությունները յուրաքանչյուր ուղևորություն դարձնում են անհավանական թեթև և հարմարավետ: Ձեզ մնում է միայն վայելել ճանապարհը:

Նոր CLS-ի ինտելեկտուալ տեսաձայնային համակարգը
Ամբողջությամբ թվային հիմնական վահանակը նոր CLS -ի վարման հարմարավետությունը բերում է նոր մակարդակի: Ինտուիտիվ և ինտելեկտուալ ֆունկցիաները ապահովում են վարման պարզություն: Ձայնային հրահանգի ֆունկցիան և ղեկանիվի հպումային կոճակները վերածում են վարորդի խցիկը ցանցային կառավարման կենտրոնի: Հավելյալ, MBUX տեսաձայնային համակարգը ունակ է հիշելու և վերարտադրելու վարորդի նախընտրելի կարգավորումները: Այսպիսով, ոչինչ չի առաջացնի ավելորդ լարվածություն ուղևորության ընթացքում:

Անհավանական և անհատական
Նոր CLS ոճային դիզայնը շարունակելի է նաև սրահում: Շքեղությունն այստեղ ոչ միայն տեսանելի է, այլ նաև շոշափելի: Սահուն գծերը և օգտագործվող բարձրակարգ նյութերը, լրացնելով միմյանց, ստեղծում են լրացուցիչ տարածության զգացում: Շնորհիվ առաջարկվող ձևավորման փայտյա տարրերի և սրահի նոր գույների, դուք կարող եք ընդգծել ձեր CLS-ի անհատական ոճը:

Բացառիկ անվտանգություն
Անկախ նրանից, ուղևոր եք դուք թե՝ վարորդ, շնորհիվ կիրառվող նորագույն անվտանգության և օժանդակ համակարգերի, CLS վստահություն է ներշնչում: Շնորհիվ պասիվ և ակտիվ օժանդակ համակարգերի դուք կարող եք լիովին հանգիստ լինել:

Ներբեռնել բրոշյուրը
Նոր CLS Կուպեի մասին ավելին իմանալու համար ներբեռնեք բրոշյուրը

breakLinkLabel
Ավելին