C-Դասի սեդան
Նոր C-դասի սեդանը համատեղում է շքեղությունը, ժամանակակից դիզայնը և սպորտային ոգին

Դինամիկ և առաջատար
Դիզայն. սպորտային ոճի արտացոլում: Նոր C-Դասի սեդանը համատեղում է շքեղությունը և առաջատար տեխնոլոգիաները: Թափքի սահուն ուրվագծերի, ավելի երկար, քան նախկինում անվաբազայի և լայն անվամեջի շնորհիվ ավտոմեքենայի դիզայնը դառում է ավելի համարձակ և սպորտային:

Սրահի ձևավորման նոր շունչը
Շքեղության նոր մակարդակ. նոր C-Դասը կդարձնի ձեր կյանքը ավելի հարմարավետ: Հարմարավետությանն ուղղված բազմաթիվ նորարարական համակարգերի շնորհիվ ձեր ուղևորությունը կդառնա անմոռանալի: Նոր C-Դասի ավտոմեքենան առաջին իսկ վայրկյանից ներշնչում է հանգստության զգացողություն: Նորարարական ENERGIZING Package Plus փաթեթը հաճելի մթնոլորտի գրավականն է:

Դինամիկ կառավարելություն
Ուղևորությունը կարողէ լինել միաժամանակ դինամիկ, հարմարավետ և ճկուն: Նոր C-Դասը պարգևում է մշտական հարմարավետություն անկախ ճանապարհային պայմաններից: Այն վարորդի մշտական օգնականն է: Տատանումների մարման օժանդակ համակարգով օժտված կախոցքի նորարարական համակարգի ռեժիմները տալիս են ընտրության հնարավորություն վարման առավելագույն հարմարվետության և սպորտային ոճի վարման միջև: Հետևի կամրջակի անիվների ղեկային կառավարումը լրացուցիչ կայունություն է ապահովում ցանկացած արագությամբ երթևեկելիս :

Հարմարավետ և թվայնացված
Նոր C-Դասը արտացոլում է ժամանակակից շքեղության առաջընթացը: C-Դասի սպորտային սրահում տեղ են գտել բազմաթիվ իննովացիոն համակարգեր: 30.2 սմ (11.9.'') անկյունագծով հպումային ուղղահայաց մոնիտորը դարձնում է C-Դասի կենտրոնական վահանակը ավտոմեքենայի թվային կենտրոն: Սրահի ձևավորման ժամանակակից տարրերը ընդգծում են առաջատար դիզայնի գաղափարը: ՏԵսաձայնային կառավարման MBUX համակարգը հետևում և ադապտացվում է ձեր նախասիրություններին:

Ներբեռնեք բրոշյուրը
C-Դասի սեդանի մասին ավելին իմանալու համար ներբեռնեք բրոշյուրը

breakLinkLabel
Ավելին