Mercedes-Benz

B-Դաս

Անվտանգ և հարմարավետ

Պատրաստվու՞մ եք ընտանեկան ուղևորության

Նոր B-Դասի ավտոմեքենան այն է, ինչ պետք է ձեզ: Ավելի դինամիկ, ավելի հարմարավետ, ավելի ապահով, քան երբևէ: 

Մենք կարևորում ենք անվտանգությունը

Նոր B-Դասի ավտոմեքենայի համար, որպես լրացուցիչ համալրում, առաջարկվում են բազմաթիվ օժանդակ համակարգեր, որոնք նպաստում են վարման հարմարավետության բարձրացմանը: Դրանցից են նաև DISTRONIC Active Distance Assist համակարգը, որը նախատեսված է առջևում ընթացող ավտոմեքենայից դիստանցիայի պահպանման համար կամ Active Brake Assist վթարային արեգլակման օժանդակ համակարգը, որը ավտոմատ կերպով կավելացնի արգելակման ուժը վթարային իրավիճակներում: Այսպիսով, դուք միշտ վստահ եք, որ դուք և ձեր ընտանիքը ապահով ձեռքերում եք: 

Սրահի ոճային ձևավորում

Ընտանեկան ավտոմեքենան նաև ոճային է

Նոր B-Դասի սրահի ձևավորումը չունի նմանը իր դասում: Ժամանակակից ոճային ձևավորումը ավտոմեքենայի սրահում ապահովում է հաճելի մթնոլորտ: Գործիքային վահանակից կենտրոնական վահանակին սահուն անցումը ստեղծում է հանգիստ միջավայր:

Պատրա՞ստ եք վայելելու Ձեր կյանքի լավագույն ժամանակահատվածը

Նոր B--Դասի ավտոմեքենան պատրաստ է բացահայտել ձեզ համար լավագույնը
Բարի գալուստ՝  ձեր անձնական ուսուցիչը միշտ ձեր կողքին է: 
Ղեկին միշտ կարևոր է լինել ուշադիր և կենտրնացած: Որպես լրացուցիչ համալրում առաջարկվող ENERGIZING package Plus փաթեթը մշտապես ապահովում է կլիմայի կարգավորման համակարգի, սրահի դեկորատիվ լուսավորության, երաժշտության և նստատեղերի կարգաբերման այնպիսի համադրություն, որի շնորհիվ Դուք միշտ ուշադիր և թարմ կզգաք ձեզ: