Նոր A-Դասի սեդան
Ճիշտ քեզ նման

Փոփոխությունների նոր մակարդակ
Բոլորովին նոր տեսք
Նոր A-դասի սեդանը MBUX (Mercedes-Benz User Experience) համակարգով և եռաչափ սպորտային դիզայնով:
Թափքի այս ավանդական տեսքը այժմ դարձել է ամենաառաջատարը: Նոր A-դասի սեդանը այժմ ավելի սպորտային է, քան երբևէ:
Նոր և սպորտային տեսք առջևից: Ավտոմեքենայի հետևի մասը այժմ դարձել է ավելի ընդարձակ, ավելի հարմարավետ, ավելին, քան A-դաս:
MBUX (Mercedes-Benz User Experience) նորարական համակարգի կիրառումը ապահովում է ավտոմեքենայի շահագործման նոր մակարդակ: Ինտուիտիվ տեխնոլոգիաների շնորհիվ նոր A-դասի այս ավտոմեքենան անում է Ձեզ համար ավելին, քան Դուք ինքներդ:
Ձեր նոր A-դասի սեդանը կնախազգուշացնի Ձեզ վթարային իրավիճակի առաջացման մասին, կօգնի Ձեզ արգելակել, կնվազեցնի հավանական վթարի հետևանքները:

Mercedes-Benz User Experience համակարգ
MBUX (Mercedes-Benz User Experience) չի վարի ավտոմեքենան Ձեր համար, բայց կդարձնի վաումը հնարավորինս հաճելի: Շնորհիվ արհեստական ինտելեկտի համակարգը կարողանում է լսել և ադապտացնել ավտոմեքենան վարորդին ամեն վայրկյան: Ձայնային հրահանգի ինտելեկտուալ LINGUATRONIC համակարգի հետ Դուք կարող եք խոսել այնքան բնական, ինչպես կխոսեք Ձեր մտերիմ ընկերոջ հետ:

Ոգեշնչող հարմարավետություն և կատարյալ անվտանգություն

Լինի դա խցանում, թե երկար գիշերային ուղևորություն կամ անծանոթ ճանապարհ, նոր A-դասի սեդանը կօգնի վարորդին խուսափել խուճապից: Mercedes-Benz Intelligent Drive կոնցեպտուալ նոր համակարգը դարձնում է յուրաքանչյուր ուղևորությունը յուրովի հաճելի և անվտանգ: Ժամանակը ղեկին պետք է անցնի հաճելիորեն աննկատ և չառաջացնի լարվածություն: A-Դասի ղեկին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը վստահություն է ներշնչում: Այս ավտոմեքենայով Դուք ապահով և հաճելի կհասնեք Ձեր նշանակետին:

breakLinkLabel
More Details