Հաճույք վարելուց և անվտանգություն

Mercedes-Benz անվտանգության միասնական գաղափար

Անվտանգ երթևեկություն

Վթարի ժամանակ

Այս ավտոմեքենայում առաջարկվող գերժամանակակից օժանդակող համակարգերը լիովին համապատասխանում են Mercedes-Benz պասիվ անվտանգության ապահովման խիստ պահանջներին:

  • Mercedes-Benz SLS AMG ավտոմեքենան բազային համալրման կազմում համալրված է եռակետ ամրագոտիներով, ամրագոտիների վթարային ամրաձգման և ամրաձգման սահմանափակման ֆունկցիաներով:
  • Ավտոմեքենան համալրված է ութ անվտանգության բարձիկներով` վարորդի և առջևի ուղևորի, վարորդի ծնկային, երկու կողային և երկու վարագուրային:
  • Թեթև, բայց միաժամանակ վնասվածքների նկատմամբ բարձր դիմադրությամբ օժտված կոնստրուկցիա: Ավտոմեքենայի թափքը նախատեսված է կլանելու և մարելու բախման կինետիկ էներգիան` այս կերպով պաշտպանելով ուղևորներին բախման բացասական հետևանքներից: Ավտոմեքենայի կարկասը պատրաստված է ալյումինից:
  • Ավելորդ է նույնիսկ ասել, որ թափքի կոնստրուկցիան համապատասխանում է պասիվ անվտանգության ապահովման խստագույն պահանջներին:

SLS AMG ռոդսթեր

Մոդելի ներկայացում

Հիմնական փաստեր