Անվտանգություն` մենք հոգում ենք Ձեր մասին

Mercedes-Benz անվտանգության միասնական գաղափար

Փուլ 1. Անվտանգ երթևեկություն

Փուլ 2. վտանգի դեպքում

Փուլ 3.վթարի դեպքում

Mercedes-Benz ավտոմեքենաները համալրված են ուղևորների անվտանգությանը նպաստող բազմաթիվ համակարգերով: Ցավոք սրտի, նույնիսկ այդ պայմաններում, վթարները կարող են պատահել: Այդ դեպքերի համար Mercedes-Benz ավտոմեքենաներում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք օգնում են պաշտպանել ոչ միայն ավտոմեքենայի ուղևորներին, այլ նաև երթևեկության այլ մասնակիցներին:

  • Թափքի անվտանգ հանգույցի, ամրացված A-կանգնակների և անվտանգության աղեղների շնորհիվ այս ավտոմեքենան համարվում է ամենաանվտանգներից մեկը ռոդսթերների սեգմենտում:
  • Վթարի դեպքում, ուղևորներին պաշտպանելու համար ավտոմեքենայում նախատեսված են յոթ անվտանգության բարձիկներ:
  • Վթարի ծանրությունից կախված առջևի ադապտիվ անվտանգության բարձիկները կարող են աշխատել երկու ռեժիմով: Սկզբում ակտիվանում է առաջին ռեժիմը, որի պայմաններում գազագեներատորը փքում է բարձիկը 60%-ով՝ վարորդի համար,և 70%-ով՝ առջևի ուղևորի համար: Եթե կանխատեսվում է ավելի ծանր վթար, մի փոքր ուշացումով ակտիվանում է երկրորդ ռեժիմը, և բարձիկները փքվում են ամբողջ ծավալով:
  • Վթարի դեպքում նստելատեղերի գլխատակերը տեղաշարժվում են 40մմ առաջ և 30մմ վերև` այս միջոցով ընդգրկելով ուղևորի գլխի հատվածը և պաշտպանելով այն հետընթաց վնասվածքներից:
  • Շարժիչի ակտիվ ծածկը նվազեցնում է հետիոտների և հեծանվորդների վրաերթի հետևանքով առաջացած վնասվածքների ծանրության աստիճանը: Համակարգն օպտիմալ կերպով գործում է 25-55 կմ/ժ արագությամբ երթևեկելիս: Վրաերթի պահին շարժիչի ծածկի հետևի մասը (դիմապակուն մոտ) բարձրանում է 8.5 սանտիմետրով` տեղաշարժվելով դեպի դիմապակին` պաշտպանելով հետիոտներին շարժիչի ծածկի կողմից հասցված վնասվածքներից:

Փուլ 4. Վթարից հետո

Վթարից հետո ուղևորների վնասվածքները թեթևացնելու, ինչպես նաև փակարարական աշխատանքների արագ և հեշտ իրականացման համար ավտոմեքենայում ավտոմատ կերպով իրականացվում են որոշակի միջոցառումներ`

  • Անջատվում է շարժիչը, դադարում է վառելիքի մատակարարումը,
  • Ավտոմատ կերպով միանում են վթարային ազդանշանային լուսավորությունը և սրահի լուսավորությունը, 
  • Ավտոմատ կերպով անջատվում է դռների բլոկավորումը:

[1] Օպցիոնալ Driving Assistance փաթեթի բաղկացուցիչ մասն է:

[2] Օպցիոնալ COMAND Online տեսաձայնային համակարգի բաղկացուցիչ մասն է:

[3] Բազային է SLK 55 AMG մոդելի համար, մյուս բոլոր մոդելների համար Dynamic Handling փաթեթի բաղկացուցիչ մասն է:

SLC

Մոդելի ներկայացում

Հիմնական փաստեր