Շքեղ և հարմարավետ

Այս ավտոմեքենան ունի մեկ առավելություն, որը հնարավոր չէ տեսնել, սակայն անհնար է չնկատել: Թույլ տվեք Ձեզ ներկայացնել աշխարհի ամենաանաղմուկ ավտոմեքենաներից մեկը:

Այս մոդելը թողարկվում է խիստ սահմանափակ քանակությամբ: Ավտոմեքենայի անվաթևերը և ինտերիերը զարդարող "Edition 1" գրությունը վկայում է այն մասին, որ ավտոմեքենան համալրված է մանրակրկիտ կերպով ընտրված բարձրորակ նյութերով:

Թիկնեք մուգ կապույտ և բեժ գույների համադրությամբ designo Exclusive nappa կաշվով երեսպատված նստելատեղերին և վայելեք ավտոմեքենայի սահուն ընթացքը: Executive նստելատեղերը կպարգևեն Ձեզ հարմարավետության զգացողություն` նույնիսկ երկար ճանապարհորդություններ կատարելիս:
 
AIR-BALANCE փաթեթի առկայության դեպքում Դուք կարող եք վայելել "DOWNTOWN MOOD" օծանելիքի նուրբ բուրմունքը: Տեսարանային լյուկը թույլ կտա Ձեզ վայելել երկնքի տեսարանը` նույնիսկ փակ տանիքով, իսկ բարձրաճաշակ դեկորատիվ տարրերն ինտերիերին կպարգևեն շքեղ և անկրկնելի տեսք:

''Edition 1'' ինտերիերի և էքստերիերի հիմնական տարրերն են`

  • AIR-BALANCE փաթեթ
  • Թափքի գունավորում` անտրացիտ կապույտ մետալիկ կամ diamond սպիտակ մետալիկ BRIGHT ներկով
  • Ինտերիերի Exclusive փաթեթ
  • Առաստաղի և արևապաշտպան վարագույրների ձևավորում ճենապակու գույնի DINAMICA գործվածքով
  • Լուսադիոդային Intelligent Light համակարգ
  • Տեսարանային լյուկ
  • Կայանման ակտիվ ասիստենտ՝ շրջահայաց ապահովող տեսախցիկների փաթեթով
  • Նստելատեղերը, առջևի և հետևի կենտրոնական արմնկակալները, տվիչ/ցուցիչ սարքերի վահանակը, դռների միջնամասերը և դռների բռնակները ձևավորված են nappa կաշվով
  • Exclusive փայտյա տարրերի փաթեթ՝ designo բաց շագանակագույն լաքապատ փայտից

S-դաս

Մոդելի ներկայացում

Հիմնական փաստեր