Լիաքարշակ՝ համառ անցողունակություն

GL- Դասի համար չկա վատ ճանապարհ, չկա խոչընդոտ

4MATIC լիաքարշակ համակարգ

4MATIC մշտական լիաքարշակ համակարգը , նպաստելով ավտոմոբիլի դինամիկ կայունության աճին, ապահովում է Ձեր անվտանգությունը երթևեկության ընթացքում, նույնիսկ ամենաբարդ ճանապարհային իրավիճակներում: 4MATIC համակարգը ապահովում է քարշիչ ուժի արժեքն ու համաչափ բաշխումը:
Այս համակարգը կապահովի Ձեր ավտոմեքենայի առաջընթացը նույնիսկ անբարենպաստ ճանապարհային պայմաններում: Անիվների՝  ճանապարհածածկի հետ անհավասարաչափ կցման հետևանքով առաջացող տեղապտույտի դեպքում, ոլորող մոմենտը կբաշխվի բավարար կցման գործակից ունեցող անիվների միջև, դրանով իսկ  ապահովելով  ավտոմեքենայի առաջընթացը և կանխելով  մյուս անվի տեխապտույտը:

Համակարգի առավելություններն են.

  • Առավելագույն անվտանգություն. 4MATIC համակարգը, միշտ ակտիվ լինելով, մշտապես ապահովում է անհրաժեշտ անմիջական միջամտությունը է՝ առանց ավելորդ ժամանակ ծախսելու, ցանկացած  բնակլիմայական պայմանների դեպքում: 
  • Փոխհամաձայնեցված աշխատանք. լիաքարշակ համակարգը, ունենալով երկաստիճան բաշխիչ տուփ և և փոխհամաձայնեցված աշխատելով հզոր շարժիչի և փոխանցման տուփի հետ, ապահովում է գերազանց ընթացքային դինամիկա: 
  • Լրացուցիչ համակարգեր. էլեկտրոնային կայունացման ESP® համակարգն ու 4ETS քարշիչ ուժի բաշխման համակարգը՝ ներկառուցված ABS (հակաբլոկավորման) և  ASR (տեխապտույտը կանխող) համակարգելով,  բարձրացնում են  լիաքարշակ համակարգի  աշխատանքի արդյունավետությունը, դրանով իսկ ապահովելով քարշիչ ուժի լիարժեք օգտագործումն ու ավտոմոբիլի կատարյալ կայունությունը:
  • Մշտապես հաստատուն քարշիչ ուժի բարձր արժեք  ՝ քարշիչ ուժի բաշխման  4ETS համակարգը ապահովում է տեղապտույտ կատարող անիվների նպատակային արգելակում:

GLS-դաս

Մոդելի ներկայացում

Հիմնական փաստեր