G-դաս` կենտրոնացեք միայն ամենակարևորի վրա

Անսահման երկար թվացող տնտեսական կյանքով դասական ավտոմեքենա

Երեք տասնամյակների ընթացքում G 300 CDI ավտոմեքենան ձեռք է բերել բարի համբավ իր ֆունկցիոնալության, օգտավետության և հարմարավետության շնորհիվ ոչ միայն առօրյա կյանքում, այլ նաև որպես փրկարարական և զինվորական ավտոմեքենա: Այդ իսկ պատճառով այս ավտոմեքենան ձեռք է բերել "GPROFESSIONAL" նշան կրելու պատիվը:

  • Կենտրոնացված հզորություն. 135ԿՎատտ հզորությամբ դիզելային շարժիչը գերարդյունավետ հնգաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ մեկտեղ ապշեցնում է իր արագային ցուցանիշներով: 
  • Ամենագնացի գերազանց ցուցանիշներ. ավտոմեքենայի կարկասը պատրաստված է 4մմ հաստությամբ պողպատից և ունի զոդման ավելի քան 6400 կետ, ինչն ապահովում է ավտոմեքենայի ամրությունը և դիմացկունությունը տարբեր ճանապարհների վրա: 
  • Ավտոմեքենան ունակ է հաղթահարելու 80% թեքությամբ վերելքներ և մինչև 0.6 մ խորությամբ ջրային խոչընդոտներ ՝ պահպանելով ավտոմեքենայի կայունությունը՝ նույնիսկ թափքի 54% թեքության դեպքում:  
  • Ամրակուռ կառուցվածքը` որպես ստանդարտ. պողպատե անվահեծեր, տեսանելիության լայն ընդգրկույթ ապահովող արտաքին հայելիներ և մաշվածությանն ու կոռոզիային դիմադրող նյութերից պատրաստված էքստերիերի տարրեր. այս ավտոմեքենայում ամեն ինչ կատարյալ է:

[1] Հզորության և ոլորող մոմենտի արժեքները գնահատվել են ներկայումս գործող 80/1269/EEC հրահանգի հիման վրա:

[2] Վառելիքի սպառման և CO2 գազի արտանետման ցուցանիշները ձեռք են բերվել սահմանված չափման գործընթացի կիրառմամբ (ներկայումս գործող VO [EU] 715/2007 որոշում): Տվյալները չեն վերաբերվում կոնկրետ ավտոմեքենային և չեն հանդիսանում հրապարակային օֆերտա: Դրանք բերված են միայն ավտոմեքենաների մոդելները համեմատելու նպատակով:

G

Մոդելի ներկայացում

Հիմնական փաստեր