Լիաքարշակ՝ ճանապարհների և արտաճանապարհային պայմանների համար

Միշտ անցողունակ

G-դասի արտադրության ամբողջ ընթացքը մտածված է` պատահականության սկզբունքն այստեղ բացակայում է : Դրանով է բնորոշվում ավտոմեքենայի  որակական ցուցանիշների պահպանումը՝ նույնիսկ երկար տարիներ շահագործելուց հետո: G-դասի իրական փորձարկումները տեղի են ունենում հատուկ արտաճանապարհային տեղամասերում, որտեղ  հաստատվում է արտաճանապարհային բնութագրերի համապատասխանությունը սահմանված որակին, այնուհետև ավտոմեքենայի փորձարկումները շարունակվում են քաղաքային փողոցներում:

  • Միշտ լիաքարշակ. արտաճանապարհային պայմաններում անիվների կցումը ճանապարհածածկի հետ ապահովում են ճշգրիտ արտիկուլյացիայով օժտված երկու կոշտ կամրջակները, ինչպես նաև կախոցքի համակարգի ազատ ընթացքի բավարար արժեքը, ապահովում են լուսածերպի անհրաժեշտ բարձրությունը և քարշիչ ուժի բավարար մակարդակը: Այդ ամենն ապահովում է լիաքարշակ համակարգի հուսալի աշխատանքը:  
  • Գերազանց անցողունակություն. G-դասն ունակ է հաղթահարելու  80%  թեքությամբ վերելքներ և մինչև  0.6 մ խորությամբ ջրային խաչընդոտներ ՝ պահպանելով ավտոմեքենայի կայունությունը նույնիսկ թափքի 54% թեքության դեպքում:
  • Նորագույն տեխնոլոգիա. այնպիսի համակարգերի համալիր կիրառումը, ինչպիսիք են էլեկտրոնային կայունացման ESP® , կտրուկ արգելակմանն օժանդակող BAS, հակաբլոկավորման ABS և քարշիչ ուժի բաշխման 4ETS համակարգերը,  երեք դիֆերենցիալ մեխանիզմների  լիարժեք բլոկավորումը և ցածր փոխանցմանն անցման հնարավորությունը  դարձնում են այս ավտոմեքենան եզակի:

G

Մոդելի ներկայացում

Հիմնական փաստեր