E-դաս զրահապատ` Ձեր ավտոմեքենան Ձեր ամրոցն է

Մեզ համար կարևոր է ապահովել Ձեր լիարժեք անվտանգությունը: E-դաս զրահապատ ավտոմեքենայի հետ Mercedes-Benz ճարտարագետներն առաջարկում են նորարարական համակարգերի լայն տեսականի, որոնք կոչված են ապահովելու Ձեր լիարժեք անվտանգությունը: Դուք կարող եք վստահել մեզ:

Զրահապատ ավտոմեքենաներ մշակելիս Mercedes-Benz ճարտարագետները կիրառում են հատուկ արտադրության պրոցես, որը հասցվել է կատարելության 80 տարիների անդադար լրամշակման արդյունքում: Արտադրության ընթացքում հաշվի են առնվում ուղևորներին սպառնացող բոլոր հնարավոր վտանգները, իսկ դրանց ազդեցությունն ավտոմեքենայի վրա թեստավորվում է հատուկ սարքավորումների միջոցով: Դրա շնորհիվ այս ավտոմեքենան համապատասխանում է անվտանգության VR 4 ստանդարտին:

E-դաս զրահապատի համար հասանելի է համակարգերի և համալրումների նույն լայն տեսականին, ինչ սովորական E-դաս սեդանի համար: Ձեր ընտրությանն է առաջարկվում նաև ավտոմեքենայի կատարման ոճը` լինի դա Exclusive փաթեթ, դինամիկ ուրվագծերով AVANTGARDE  կամ սահուն դիմագծերով ELEGANCE կատարման ոճ:

Ավտոմեքենան կահավորվում է արդյունավետ շարժիչով, որը երաշխավորում է դինամիկ, բայց սահուն ընթացքը:

Ըստ Ձեր ցանկության, E-դաս զրահապատը կարելի է նախատեսել 4 կամ 5 ուղևորի համար: Երկու դեպքում էլ Դուք կարող եք վստահ լինել, որ ուղևորները կվայելեն Mercedes-Benz-ին հարիր հարմարավետությունն ու ընդարձակ սրահը: Բոլոր համակարգերը, հատկապես նրանք, որոնք կոչված են ապահովելու Ձեր անվտանգությունը, լրամշակված են ավտոմեքենայի լրացուցիչ քաշի պայմաններում՝ օպտիմալ գործելու համար:

Զրահապատ ավտոմեքենայի հիմնական առավելություններն են`

    Էլեկտրաշարժաբերով լուսամուտներ

    Կոճակի մեկ հպմամբ միացող տագնապի ազդանշան

    Կոճակի մեկ հպմամբ բացվող բեռնախցիկ

    Վնասվելուց հետո կարճաժամկետ օգտագործման հնարավորությամբ Run-Flat անվադողեր

    Ավտոմեքենայի հատակի լրացուցիչ ամրակալում

    Լայն տեսադաշտ ապահովող դիմապակի

    E սեդան

    Հիմնական փաստեր