Լիաքարշակ ՝ միշտ անցողունակ

Փոխանցում է ճիգը բոլոր անիվներին

4MATIC լիաքարշ համակարգը թույլ է տալիս իրականացնել գերազանց թափառք նույնիսկ ճանապարհային վատ ծածկի և եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում: 4MATIC համակարգը միշտ ակտիվ է և գործում է ինքնաբերաբար՝ առանց ավելորդ ժամանակ ծախսելու:

  • Բարձր արդյունավատություն ունեցող 4MATIC համակարգի շնորհիվ այլևս կարիք չկա օգտագործելու ավանդական արգելափակվող դիֆֆերենցիալների տարբերակը, քանի որ ավտոմատ արգելակային ազդակները բարելավում են ավտոլոբիլի թափառքը սահուն ճանապարհածածկի վրա, և բարձրացնում են ավտոմոբիլի կայունությունը բարդ գործողությունների կատարման ընթացքում:
  • Շնորհիվ օգտագործվող թեթևաքաշ նյութերի, կոմպակտ կառուցվածքի և օգտագործվող նյութերի ճշգրիտ ընտրության, ավտոմոբիլն իր քաշով գրեթե չի տարբերվում ոչ լիաքարշակ տարբերակից:
  • 4MATIC լիաքարշակ համակարգի օժանդակ համարգերն են կայունացման էլեկտրոնային ESP® համակարգը և քարշիչ ուժի բաշխման 4ETS համակարգը: Տեղապտույտ կատարող անիվները արգելակվում են, իսկ շարժաբեր մոմենտը ավտոմատ կերպով փոխանցվում է ճանապահածածկի հետ ավելի մեծ կցման գործակից ունեցող անիվներին:
  • 4MATIC լիաքարշակ համակարգը օգտագործվում է CLS 350 CDI BlueEFFICIENCY և CLS 500 BlueEFFICIENCY մոդելների վրա:

[1] Վառելիքի սպառման և CO2 գազի արտանետման ցուցանիշները ձեռք են բերվել սահմանված չափման գործընթացի կիրառմամբ (ներկայումս գործող VO [EU] 715/2007 որոշում): Տվյալները չեն վերաբերվում կոնկրետ ավտոմեքենային և չեն հանդիսանում հրապարակային օֆերտա: Դրանք բերված են միայն ավտոմեքենաների մոդելները համեմատելու նպատակով:

CLS Shooting Brake

Հիմնական փաստեր