Բենզինային շարժիչներ՝ նոր դինամիզմ

Մոդել Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը Շարժիչի ծավալը (խսմ) Շարժիչի հզորությունը
(ԿՎտ՝պտ/րոպեի դեպքում) [1]
Առավելագույն արագությունը
(կմ/ժ)
Վառելիքի կոմբինացվածծախսը
(լ/100 կմ)[2]
CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ)[2]
B 180 I4 1595 90/5000
(90/5000)
190
(190)
6.2–5.9
(5.9–5.8)
144–137
(139–135)
B 200 I4 1595 115/5300
(115/5300)
220
(220)
6.2–5.9
(5.9–5.8)
144–137
(139–135)

Քառագլան բենզինային շարժիչներ

1.6լ աշխատանքային ծավալ ունեցող սկզբունքորեն նոր BlueDIRECT քառագլան բենզինային շարժիչն աշխատում է գազաօդային խառնուրդի անմիջական ներսրսկման տեխնոլոգիայով, օժտված է գազաբաշխման փուլերի կարգավորման համակարգով և տուրբոմղիչով, ունի հզորության և ոլորող մոմենտի գերազանց ցուցանիշներ, կատարյալ ձայնամեկուսացում, ինչպես նաև ապահովում է վառելիքի խնայողութուն և արտանետումների նվազագույն մակարդակ:

Ձեզ է առաջարկվում բենզինային շարժիչով կահավորված երկու մոդել՝ B 180 և B 200:

  • Բարձր ՕԳԳ. Բարձր ճնշման պյեզոէլեկտրական ներարկիչների միջոցով իրականացվող անմիջական ներսրսկումը, ինչպես նաև այրման կատարելագործված համակարգը, ապահովում են գրեթե ամբողջական այրում, որը նպաստում է ՕԳԳ-ի բարձրացմանը և, հետևաբար, վառելիքի խնայողությանը:
  • Ավելի արդյունավետ տեխնոլոգիա. Գազաբաշխման փուլերի կարգավորումն ապահովում է տվյալ փուլի այրման տակտի համար վառելիքի անհրաժեշտ քանակության ճշգրիտ չափաբաժին, որը նպաստում է վառելիքի խնայողությանը, և նվազեցնում է մեքենամասերի ավելորդ շփման և օժանդակ ագրեգատների աշխատանքի կարգավորման հետ կապված էներգիայի կորուստը:
  • Գերազանց բնութագրեր. B 180 մոդելի շարժիչն ապահովում է 90 ԿՎտ հզորություն և 200Նմ ոլորող մոմենտ, իսկ B 200-ի շարժիչը համապատասխանաբար՝ 115 կՎտ և 250 Նմ:
  • Վառելիքի խնայողության բարձր ցուցանիշ և վնասակար արտանետումների ցածր մակարդակ. Բազային համալրման մաս հանդիսացող ECO start-stop համակարգը նպաստում է վառելիքի խնայողությանը, իսկ BlueDIRECT սերնդին պատկանող այս շարժիչների նախագծման հիմնական նպատակը եղել է վառելիքի խնայողությունը՝ հզորության բարձր ցուցանիշի պայմաններում: Բոլոր շարժիչները համապատասխանում են վնասակար արտանետումների քանակը վերահսկող Euro 6 ստանդարտին:

Փակագծերում բերված թվերը վերաբերվում են ավտոմատ փոխանցումատուփով կահավորված ավտոմեքենաներին:

[1] Հզորության և ոլորող մոմենտի արժեքները գնահատվել են ներկայումս գործող 80/1269/EEC հրահանգի հիման վրա:

[2] Վառելիքի ծախսի և CO2 գազի արտանետման ցուցանիշները ձեռք են բերվել սահմանված չափման գործընթացի կիրառմամբ (ներկայումս գործող VO [EU] 715/2007 որոշում): Տվյալները չեն վերաբերվում կոնկրետ ավտոմեքենային և չեն հանդիսանում հրապարակային օֆերտա: Դրանք բերված են միայն ավտոմեքենաների մոդելները համեմատելու նպատակով:

B-դաս

Մոդելի ներկայացում

Հիմնական փաստեր