Բենզինային շարժիչ` գերազանց արագային ցուցանիշներ

Մոդելը Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը Շարժիչի ծավալը (խսմ) Շարժիչի հզորությունը
(կՎտ` պտ/րոպեում)[1]
Առավելագույն արագությունը (կմ/ժ) Վառելիքի կոմբինացված ծախսը
(լ/100 կմ)[2]
CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ)[2]
A 180 I4 1595 90/5000 202 5.8–5.5
(5.7–5.4)
135–128
(133–127)
A 180 BlueEFFICIENCY Edition I4 1595 90/5000 190 5.2 120
A 200 I4 1595 115/5300 224 5.8–5.5
(5.7–5.4)
136–129
(133–127)

4-գլան բենզինային շարժիչներ

Հաճախորդին առաջարկվում են բենզինային շարժիչով կահավորված հետևյալ մոդելները` A180,  A 180 BlueEFFICIENCY և A 200:

1.6լ կամ 2.0լ աշխատանքային ծավալով 4-գլան բենզինային շարժիչներն աշխատում են գազաօդային խառնուրդի անմիջական ներսրսկման տեխնոլոգիայով: Շարժիչներն օժտված է գազաբաշխման փուլերի կարգավորման համակարգով և տուրբոմղիչով, ունեն հզորության և ոլորող մոմենտի գերազանց ցուցանիշներ, ինչպես նաև կատարյալ ձայնամեկուսացում: Վերջիններս ապահովում են վառելիքի խնայողություն բարձր և վնասակար արտանետումների ցածր մակարդակ:

  • Բարձր ՕԳԳ. Բարձր ճնշման պյեզոէլեկտրական ներարկիչների միջոցով իրականացվող անմիջական ներսրսկումը, ինչպես նաև կատարելագործված այրման համակարգը, ապահովում են գրեթե ամբողջական այրում, որը նպաստում է ՕԳԳ-ի բարձրացմանը և, հետևաբար, ապահովում է վառելիքային խնայողության բարձր ցուցանիշ:
  • Ավելի արդյունավետ տեխնոլոգիա. Գազաբաշխման փուլերի կարգավորումն ապահովում է տվյալ փուլի այրման տակտի համար վառելիքի անհրաժեշտ քանակության ճշգրիտ չափաբաժին, որը նպաստում է վառելիքի խնայողությանը և նվազեցնում է մեքենամասերի ավելորդ շփման և օժանդակ ագրեգատների աշխատանքի կարգավորման հետ կապված էներգիայի կորուստը:
  • Վառելիքի խնայողության բարձր ցուցանիշ և վնասակար արտանետումների ցածր մակարդակ. Բազային համալրման մաս հանդիսացող ECO start-stop համակարգը նպաստում է վառելիքի խնայողությանը` անջատելով շարժիչն ամեն անգամ, երբ ավտոմեքենան կանգնում է:
  • BlueDIRECT սերնդին պատկանող այս շարժիչների նախագծման հիմնական նպատակն ու գաղափարը եղել են վառելիքային բարձր խնայողությունը՝ հզորության բարձր ցուցանիշի պայմաններում:

Փակագծերում բերված թվերը վերաբերվում են ավտոմատ փոխանցումատուփով կահավորված ավտոմեքենաներին:

[1] Հզորության և ոլորող մոմենտի արժեքները գնահատվել են ներկայումս գործող 80/1269/EEC հրահանգի հիման վրա:

[2] Վառելիքի սպառման և CO2 գազի արտանետման ցուցանիշները ձեռք են բերվել սահմանված չափման գործընթացի կիրառմամբ (ներկայումս գործող VO [EU] 715/2007 որոշում): Տվյալները չեն վերաբերվում կոնկրետ ավտոմեքենային և չեն հանդիսանում հրապարակային օֆերտա: Դրանք բերված են միայն ավտոմեքենաների մոդելները համեմատելու նպատակով:

A-դաս

Մոդելի ներկայացում

Հիմնական փաստեր