Շարժիչներ, փոխանցումատուփ, կամրջակներ

Հզորության և ճիգի գերազանց փոխանցում

Actros  մոդելի բեռնատարների շարժիչները աչքի են ընկնում ոլորող մոմենտի արժեքով, բարձր արդյունավետությամբ, և երկարաժամկետ աշխատանքային ռեսուրսով, որը հատկապես կարևորվում է միջքաղաքային մայրուղային բեռնափոխադրումների օպտիմալ կազմակերպման  համար: Շնորհիվ վառելիքի խնայողության  ցուցանիշի արժեքի, և ներսրսկման բարձր ճնշման V6 և V8 շարժիչները սահմանում են բեռնատարների վառելիքային խնայողության նոր չափանիշներ:  

Այս գործում կարևոր դեր  ունի նաև շարժիչի աշխատանքի կարգավորման Telligent® համակարգը,  որը միլիվայրկյանների ընթացքում ունակ է ադապտացնելու և որոշելու ներսրսկվող վառելիքի անհրաժեշտ չափաբաժինը՝ համապատասխանեցնելով այն առկա ճանապարհային իրավիճակին:Փոխանցումների փոխարկման անգերազանցելի սահունությունը, արագ փոխարկումը, մաշվածության մեծ ռեսուրսը և վառելիքի խնայողության բարձր մակարդակը՝ ահա թե ինչով է բնորոշվում Mercedes PowerShift 2  12-աստիճան ավտոմատ կարգավորմամբ փոխանցումատուփը, որով համալրվում են  Actros մայրուղային բեռնատարները: