Անվտանգություն

Անվտանգությունը հաջողության գրավականն է

Գոյություն չունի այնպիսի շարժակազմ, որի վթարայնության գործակիցը ունենա զրոյական արժեք, սակայն գոյություն ունեն Mercedes-Benz այնպիսի համալիր համակարգեն, որոք թույլ են տալիս այդ գործակիցը հասցնել նվազագույնի:
Գերազանց տեսանելիության և տեսադաշտի լայն անկյան ապահովումը, հայելիների լայնությունն ու ընդգրկման անկյունը, անբեկոր հրակայուն նյութերի օգտագործումը, ինչպես նաև որպես լրացուցիչ հավելում առաջարկվող Telligent® նորարարական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում են վթարայնության գործակցի նվազեցմանը: Այս միջոցառումների շարքում հատկապես կարևորվում է արգելակման արդյունավետ Telligent® համակարգի կիրառումը, որի ազդակները կայծակնային արագությամբ փոխանցում և բաշխում են արգելակային ճիգը քարշակի և կիսակցորդի անիվների միջև, դրանով իսկ ապահովելով շարժակազմի գերազանց կառավարելիությունը և կայունությունը: