Շարժիչ, փոխանցումատուփ, կամրջակներ

A single driving force

Շնորհիվ հուսալի 4-գլան և 6-գլան շարժիչների և կիրառվող ժամանակակից փոխանցումատուփերի, իրենց աշխատանքային ռեժիմների, ինչպես նաև հստակ շահագործման նպատակից կախված կարգաբերված կամրջակների, Atego բեռնատարները ունեն ամենատնտեսողն ու արդյունավետը լինելու բոլոր նախադրյալները: Տարբեր բնութագրեր ունեցող երեք 6-աստիճան փոխանցումատուփերը, որոնք որպես լրացուցիչ հավելում առաջարկվում են նաև Telligent® փոխանցումների փոխարկման ավտոմատ համակարգի հետ միասին, ապահովում են ուժի լիարժեք փոխանցումը առանց հզորության միջանկյալ անկումների:
188 կՎտ (256 ձ/ուժ) և  210 կՎտ (286 ձ/ուժ) հզորությամբ շարժիչների համար արդեն կիրառելի է դարձել  9-աստիճան հիդրոպնևմատիկ փոխանցումատուփը: Կամրջակների պարզ կառուցվածքի շնորհիվ աճել է նաև վառելիքի խնայողության ցուցանիշը: