Շարժիչ, փոխանցումատուփ, կամրջակ

Ուժի արդյունավետ փոխանցում

Actros մոդելի շինարարական բեռնատարների շարժիչները աչքի են ընկնում ոլորող մոմենտի արժեքով, բարձր արդյունավետությամբ, և երկարաժամկետ աշխատանքային ռեսուրսով, որը շատ կարևոր գործոն է շինհրապարակների անբարենպաստ պայմաններում աշխատելու դեպքում: Շնորհիվ վառելիքի խնայողության ցուցանիշի արժեքի, և ներսրսկման բարձր ճնշման V6 և V8 շարժիչները սահմանում են բեռնատարների վառելիքային խնայողության և աշխատունակության նոր չափանիշներ:

Այս գործում կարևոր դեր ունեն նաև հատուկ նախագծված 16-աստիճան փոխանցումատուփերը, որոնք բազային տարբերակով համալրված լինելով շինարարական պայմանների համար հատուկ կարգաբերված  փոխանցումների ավտոմատ փոխարկման Telligent® համակարգով,  ապահովում են փոխարկման անգերազանցելի սահունություն, արագ փոխարկում, մաշվածության մեծ ռեսուրսը և վառելիքի խնայողության բարձր մակարդակ: Արտաճանապարհային պայմաններում աշխատող 6x4/8x4 անվային բանաձևով  բեռնատարների համար  որպես լրացուցիչ հավելում առաջարկվում է նաև Mercedes PowerShift off-road 12-աստիճան ավտոմատ կարգավորմամբ փոխանցումատուփը: