Actros ՝ շինարարական

Actros` անփոխարինելի առաջնորդ

Քաղաքաշինության ներկայիս  ինտենսիվ զարգացման պայմաններում առավելագույնս կարևորվում է շինարարական այնպիսի հզոր և աշխատունակ ավտոմեքենաների դերը, ինչպիսին է շինարարական դասի բեռնատարների առաջնորդ Actros  շինարարականը:

Կիրառելի լինելով ցանկացած տիպի շինմեխանիզմի հետ՝ Actros ինքնաթափերը, բետոնախառնիչները, վերամբարձ կռունկները անփոխարինելի կդառնան ձեր շինհրապարակում: Պետք է նշել նաև, որ կախված իրականացվող շինարարության ծավալներից և տեղանքից, Դուք կարող եք ընտրել տարբեր անվային բանաձև ունեցող բեռնատարներ, ինչպես նաև տարբեր ծավալի և կառուցվածքի թափքեր:

Այս ավտոմեքենաները հավասարապես հզոր և կայուն աշխատանք են իրականացնում ինչպես ստանդարտ շինարարական պայմաններում, այնպես էլ խիստ արտաճանապարհային պայմաններում: