Mercedes-Benz ծառայությունների մատուցման պայմանագիր

Ծառայությունների մատուցման պայմանագիր

"Ավանգարդ Մոթորս" ՍՊԸնկերության հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելն ունի մի շարք առավելություններ`

  • Դուք ևս մեկ անգամ ստանում եք գրավոր երաշխիք, որ Ձեր ավտոմեքենան սպասարկվելու է "Դայմլեր" կոնցեռնի ստանդարտներին համապատասխան պատշաճ կարգով, որակով և սահմանված ժամկետներում:
  • Մատուցված ծառայությունների այն թերությունները, որոնք կապված են մատուցված ծառայության որակի հետ և չեն առաջացել Պատվիրատուի մեղքով` կվերացվեն մեր մասնագետների կողմից Դայմլեր ԱԳ կողմից սահմանված երաշխիքային պայմաններով և  ժամկետներում:
  • Դուք ստանում եք գրավոր երաշխիք, որ Ձեր ավտոմեքենան ամբողջական և անվնաս կերպով  կպահպանվի մեր տեխսպասարկման կենտրոնում՝ տեխսպասարկման աշխատանքների լիարժեք ավարտի համար անհրաժեշտ ժամանակահատվածում: