Տեխսպասարկման կայանի ծառայությունները

Մեր մասնագետների մշտական աջակցությունը

Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր ավտոմեքենան կստանա լիարժեք սպասարկում մեր հմուտ մասնագետների շնորհիվ: "Ավանգարդ Մոթորս" ՍՊԸնկերության տեխսպասարկման կայանի յուրաքանչյուր այցելու ստանում է ընկերության հետ հետադարձ կապի համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը: Անկախ նրանից, թե Հայաստանի Հանրապետության որ շրջանում է առաջացել Ձեր ավտոմեքենայի անսարքությունը` "Ավանգարդ Մոթորս" ընկերությունը պատրաստ է աջակցել Ձեզ: Անհրաժեշտության դեպում մեր ընկերությունը կառաջարկի Ձեզ նաև ավտոմեքենայի տարահանման ծառայություններ: Տեխսպասարկման կայանի աշխատանքներն առաջարկվում են աշխատանքային գրաֆիկին համապատասխան: