Pullman – ամենաբարձր չափանիշներին համապատասխանող լիմուզին

Այս ավտոմեքենան հիացնում է իր էլեգանտությամբ և անվտանգության համակարգերի ներդաշնակ համադրությամբ:

  • Հեղինակավոր տեսք. Pullman-ը երկարությամբ 1,15մ-ով գերազանցում է երկար-բազա ունեցող S-դասի ավտոմեքենաները և  ունի ավելի բարձր առաստաղ: 
  • Առանձնահատուկ անվտանգություն. Ավտոմեքենան համապատասխանում է անվտանգության ապահովման VR6/VR7 ստանդարտներին: Բազմակողմանի անվտանգության գաղափարը, որով առաջնորդվում են Mercedes-Benz զրահապատ ավտոմեքենաների կառուցման կենտրոններում, այս ավտոմեքենայում հասել է գագաթնակետին:
  • Էքսկլյուզիվ ինտերիեր. հատընտիր փայտյա տարրերը և բարձրորակ կաշին, վարպետորեն ձևավորված ինտերիերը և գերժամանակակից կոմունիկացիոն և ժամանցային համակարգերն ապահովում են գերհարմարավետության զգացողություն: 
  • Շարժական կոնֆերենց-սրահ. ավտոմեքենայի հետնամասն ընդհանուր սրահից կարող է առանձնացվել օպտոէլեկտրոնային միջնապատով` ապահովելով Ձեր բանակցությունների գաղտնիությունը: