E-դասի զրահապատ –պաշտպանություն ամենօրյա վտանգներից

Նրանք, ովքեր հարկադրված են շատ ճանապարհորդել, կարիք ունեն լրացուցիչ պաշտպանության, հատկապես օր օրի ավելի վտանգավոր դարձող աշխարհում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի զրահապատ ավտոմեքենան աչքի չընկնի և չտարբերվի նույն դասի սովորական ավտոմեքենայից, քանի որ վտանգից խուսափելու ճիշտ ռազմավարությունը խոհեմությունն է: E-դասի զրահապատ ավտոմեքենան վայելում է E-դասի` աշխարհի ամենահաջողակ բիզնես դասի սեդանի, բոլոր առավելությունները` աթլետիկ դիզայն և աչքի ընկնող հարմարավետություն:

Կայքի հեռարձակումից հետո, ներկայացված ավտոմեքենաները կարող էին ենթարկվել աննշան փոփոխությունների մայր գործարանի կողմից: